News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 ռմբակոծիչները ժամանել են Եվրոպա՝ նորվեգական եւ շվեդական կործանիչների հետ զորավարժություններից հետո, նախքան Անգլիայում RAF Fairford ռազմաօդային բազայում վայրէջք կատարելը, գրում է Insider-ը։

Հյուսիսային Դակոտայի Minot ռազմաօդային բազայից Մեծ Բրիտանիա թռիչքի ժամանակ չորս B-52H ռմբակոծիչներին միացան երկու շվեդական JAS Gripen կործանիչները եւ երկու նորվեգական F-35-ները՝ հյուսիսային Նորվեգիայի Անդյոյեյից դեպի արեւմուտք:

«Այսպիսի օպերացիաները զգույշ մարտավարական համագործակցություն են պահանջում երկրների, ինքնաթիռների տեսակների եւ ներգրավված ցամաքային ուժերի միջեւ»,- ասել է նորվեգացի զինվորականը՝ հավելելով, որ իրենք առաջին անգամ են հրապարակում երկրների ինքնաթիռների լուսանկարները  «նման առաքելության իրականացման ժամանակ»։

Gripens-ի հետ զորավարժությունների շրջանակներում B-52-ները մտել են նաեւ Շվեդիայի օդային տարածք: Շվեդական զինվորականները հայտարարել են, որ իրենք օդային հարվածներ են իրականացրել. B-52-ները երեք GBU-31 ռումբ են նետել շվեդական ցամաքային զորքերի կողմից հայտնաբերված թիրախների վրա, որոնք հայտարարել են, որ դա իր տեսակի մեջ առաջին ամերիկա-շվեդական զորավարժությունն էր՝ մարտական ​​զինամթերքի կիրառմամբ:

Զորավարժություններն անցկացվում էին Շվեդիայի հյուսիսում գտնվող «Վիդսել» ուսումնավարժարանում եւ դարձան ամերիկյան ռմբակոծիչի առաջին թռիչքը երկրի վրայով այն բանից հետո, երբ երկիրն այս ամառ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրեց: Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի միջուկային տեղեկատվության նախագծի տնօրեն Հանս Քրիստենսենի խոսքով՝ զորավառժություններին մասնակցում էր մեկ B-52, որը կարող է միջուկային զենք կրել, եւ մեկը՝ «ոչ միջուկային»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ