News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
408.04
EUR
390.29
RUB
6.99
Տեսնել լրահոսը

Իսպանիայի հարավում ավելի քան 500 կանգուն քարերից բաղկացած հսկայական մեգալիթյան համալիր է հայտնաբերվել, որը կարող է ամենամեծերից մեկը լինել  Եվրոպայում: Քարերը հայտնաբերվել են Հուելվա նահանգի հողատարածքում, որը հարում է Պորտուգալիայի հետ Իսպանիայի սահմանի ամենահարավային հատվածին՝ Գվադիանա գետից քիչ հեռու, գրում է The Guardian-ը։

«Սա Պիրենեյան թերակղզում միասին կանգնած քարերի ամենամեծ եւ ամենաբազմազան հավաքածուն է»,- նշել է Հուելվայի համալսարանի հետազոտող Խոսե Անտոնիո Լինարեսը, ով ծրագրի երեք ղեկավարներից մեկն է: Նրա խոսքով՝ La Torre La Janera-ի տեղում կանգնած ամենահին քարերը կանգնեցվել են մ.թ.ա. վեցերորդ կամ հինգերորդ հազարամյակի երկրորդ կեսին. «Սա Եվրոպայի ամենամեծ մեգալիթյան հուշարձանն է»։

Տեղանքում նրանք մեծ թվով տարբեր տեսակի մեգալիթներ են հայտնաբերել, այդ թվում՝ կանգնած քարեր, դոլմեններ, թմբեր, դագաղաձեւ քարե արկղեր եւ պարիսպներ։

«Առավել տարածված գտածոն կանգնած քարերն էին, որոնցից 526-ը դեռ կանգնած են կամ գետնին են ընկած»,- հայտնում են հետազոտողները։ Քարերի բարձրությունը մեկից երեք մետր էր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ