News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ծայրահեղ շոգն ու երաշտը հարված են հասցրել Միացյալ Նահանգներին, Եվրոպային եւ Չինաստանին, ինչը սրում է աշխատողների ու բիզնեսի խնդիրներն այն ժամանակ, երբ տնտեսական աճն արդեն իսկ կտրուկ դանդաղում է եւ ավելացնում է գնաճի նկատմամբ ճնշումը:

Չինաստանի Սիչուան նահանգում բոլոր գործարանները վեց օրով փակվելու հրաման են ստացել՝ էներգիա խնայելու նպատակով։ Ածուխ եւ քիմիական նյութեր տեղափոխող նավերը դժվարանում են իրենց կանոնավոր ճանապարհորդություններն իրականացնել Գերմանիայի Հռենոսով: Իսկ Ամերիկայի արեւմտյան ափին ապրող մարդկանց խնդրել են ավելի քիչ էլեկտրաէներգիա օգտագործել՝ բարձր ջերմաստիճանի պատճառով:

Այս զարգացումները կարող են բավականին նշանակալից լինել տուժած տարածաշրջանների համար, - նշել է Oxford Economics-ի համաշխարհային մակրոտնտեսական հետազոտությունների տնօրեն Բեն Մեյը:

Ցավի աստիճանը կարող է կախված լինել ջերմային ալիքների տեւողությունից եւ անձրեւի բացակայությունից։ Բայց այնպիսի երկրներում, ինչպիսին Գերմանիան է, փորձագետները զգուշացնում են, որ վիճակը չի թեթեւանա, եւ ընկերությունները պատրաստ լինեն ամենավատին:

Ըստ Oxford Economics-ի`ծայրահեղ եղանակը կարող է սրել առկա խնդիրները մատակարարման շղթաներում, ինչը հիմնական պատճառն է, թե ինչու է դժվար իջեցնել գնաճը:

Չինաստանի Սիչուան նահանգը, որտեղ գործարաններն այս շաբաթ փակվել են, կիսահաղորդչային եւ արեւային մարտկոցներ արտադրողների կենտրոնն է: Էլեկտրաէներգիայի ռացիոնալացումը կազդի այն գործարանների վրա, որոնք պատկանում են աշխարհի խոշորագույն էլեկտրոնիկայի ընկերություններին, այդ թվում՝ Apple-ի (AAPL) մատակարար Foxconn-ին եւ Intel-ին (INTC):

Նահանգը նաեւ Չինաստանի լիթիումի արդյունահանման էպիկենտրոնն է: Գործարանների աշխատանքի դադարեցումը կարող է բարձրացնել հումքի արժեքը, որոնք էլեկտրական մեքենաների մարտկոցների հիմնական բաղադրիչն են:

Հարեւան Չունցին քաղաքը, որը գտնվում է Յանցզի եւ Ցզյալին գետերի միախառնման վայրում, նույնպես հրամայել է մեկ շաբաթով փակել գործարանները`մինչեւ հաջորդ չորեքշաբթի՝ էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, նշել է պետական ​​The Paper-ը:

Արդյունքում, Չինաստանի տնտեսության համար այս տարվա կանխատեսումներն արդեն վատթարանում են։ Nomura-ի վերլուծաբանները կրճատել են 2022 թվականի համար ՀՆԱ-ի աճի իրենց կանխատեսումը մինչեւ 2,8 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է կառավարության 5,5 տոկոս ցուցանիշից, մինչդեռ Goldman Sachs-ը նվազեցրել է իր կանխատեսումը`մինչեւ 3 տոկոսի:

Միեւնույն ժամանակ, Գերմանիայում Հռենոս գետի ջրի մակարդակն իջել է կրիտիկական մակարդակից, ինչը խոչընդոտում է նավագնացությանը: Գետը քիմիական նյութերի եւ հացահատիկի, ինչպես նաեւ ապրանքների, այդ թվում՝ ածուխի համար կարեւոր խողովակ է, որի պահանջարկը մեծանում է, քանի որ երկիրը ձգտում է մինչեւ ձմեռ լցնել բնական գազի պահեստները: Աշխատուժի սղության պատճառով դժվար է տրանսպորտի այլընտրանքային եղանակներ գտնել։

«Ժամանակի հարց է, թե երբ կփակվենքիմիական կամ պողպատի արդյունաբերության գործարանները, հանքային յուղերը եւ շինանյութերը չեն հասնում իրենց նպատակակետին, իսկ ծանր տրանսպորտը կանգ կառնի», - ասել է Գերմանական արդյունաբերության ֆեդերացիայի փոխտնօրեն Հոլգեր Լոշը:

Այս շաբաթ հրապարակված տվյալների համաձայն՝ Գերմանիայում տնտեսական տրամադրությունները օգոստոսին շարունակել են վատթարանալ: Առաջիկա ամիսներին ռեցեսիայից խուսափելու համար երկիրը տնտեսական հրաշքի կարիք կունենա։

Ամերիկյան Արեւմուտքում ծայրահեղ երաշտը սպառում է երկրի ամենամեծ ջրամբարները՝ ստիպելով դաշնային կառավարությանը նոր պարտադիր սահմանափակումներ մտցնել:

ԱՄՆ ֆերմերների գրեթե երեք քառորդն ասում է, որ այս տարվա երաշտը վնասել է իրենց բերքը՝ առաջացնելով բերքի եւ եկամուտների զգալի կորուստներ, ասվում է Ֆերմերային բյուրոների ամերիկյան դաշնության՝ ապահովագրական ընկերության եւ գյուղատնտեսական լոբբիստական ​​խմբի հարցման մեջ:

Առանց ենթակառուցվածքների արդիականացման մեջ զգալի ներդրումների, ծախսերը միայն կբարձրանան, նշում է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի մասնագետ Ուորդը:

«Կան ցուցումներ, որ այս ջերմային դրվագները ժամանակի ընթացքում ոչ միայն մի փոքր ավելի ինտենսիվ այլ նաեւ հաճախակի են դառնում: Դա աստիճանաբար չի տեղի ունենում, ինչն էլ կդժվարացնի հարմարվելը»,- ասել է Ուորդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ