News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Հնդկական բանակի զինվորի մնացորդները հայտնաբերվել են ավելի քան 38 տարի անց այն բանից հետո, երբ Քաշմիրի Հնդկաստան-Պակիստան սահմանի ամենաբարձր կետում գտնվող սառցադաշտում նա անհետացել է, հայտնում է AP լրատվական գործակալությունը։

1984թվականի մայիսին զինվորը եւ իր 17 ծառայակից ընկերները գտնվել են Սյաչեն սառցադաշտում, Կարակորամ լեռնաշղթայի վրա, վիճելի Քաշմիրի շրջանում, երբ ընկել են ձնամրրիկի մեջ: Հայտնաբերվել է 13 զինվորի դի, իսկ հինգը անհետ կորած են համարվել։

Այս շաբաթ մի խումբ զինվորներ սառցադաշտի վրա մարդկային մնացորդներ են գտել, որոնց վրա նույնականացման նշան է եղել՝ հստակեցնելով, որ մնացորդները պատկանում են  անհետ կորած զինվորներից Չանդրա Շեքհարին:

Շեքհարի աճյունը օդանավով տեղափոխվել է իր հայրենի գյուղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ