News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի տնտեսությունը 2022 թվականի առաջին կիսամյակում ավելի մեծ կախվածություն է ձեռք բերել Չինաստանից, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Միեւնույն ժամանակ, դեպի Չինաստան գերմանական արտահանման աճը զգալիորեն թուլացել է, ասվում է Գերմանական տնտեսական ինստիտուտի (IW) ուսումնասիրության մեջ՝ վկայակոչելով տնտեսագետներին, որոնք մատնանշում են չինական շուկայում տեղական արտադրության աճը։

«Գերմանական տնտեսությունը շատ ավելի կախված է Չինաստանից, քան չինականը Գերմաանիայից», - ասում է հետազոտության հեղինակ Յուրգեն Մաթեսը:

Նա նախազգուշացրել է, որ այս կախվածությունը քաղաքական խնդիր է, քանի որ Պեկինի դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի եւ Թայվանի նկատմամբ դիրքորոշումը հսկողության տակ է դրել գերմանական բիզնեսը:

«Սակայն, չնայած այս վտանգներին եւ մարտահրավերներին, Չինաստանի հետ տնտեսական փոխկախվածությունը 2022 թվականի առաջին կիսամյակում զգալի տեմպերով շարժվել է սխալ ուղղությամբ», - ասել է տնտեսագետը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ Չինաստանում գերմանական ներդրումները կազմել են մոտ 10 միլիարդ եվրո հունվար-հունիս ամիսների համար, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ կիսամյակի ցուցանիշը:

«Չինական շուկան եւ կարճաժամկետ շահույթը պարզապես չափազանց գրավիչ են թվում», - ասել է Մաթեսը:

Գերմանական ներմուծման Չինաստանի մասնաբաժինը 2022 թվականի առաջին կիսամյակում աճել է մինչեւ 12,4 տոկոս՝ 2000 թվականի 3,4 տոկոսի համեմատ:

Ինստիտուտի տվյալների համաձայն՝ Չինաստանի հետ Գերմանիայի առեւտրային պակասուրդը 2022 թվականի կեսերին հասել է գրեթե 41 միլիարդ եվրոյի: Ինստիտուտից նշել են,, որ այդ ճեղքվածքը կմեծանա:

Գերմանական տնտեսական ինստիուտը կոչ է արել փոխել քաղաքականությունը՝ կոչ անելով նվազեցնել Չինաստանի հետ բիզնես վարելու խթանները եւ քայլեր առնել՝ այլ զարգացող շուկաների հետ առեւտուրն ընդլայնելու ուղությամբ. հատկապես Ասիայում:

Մաթեսը  գերմանական բիզնեսներին հորդորել է նաեւ զսպել իրենց կախվածությունը Չինաստանից՝ նախազգուշացնելով, որ Պեկինի դեմ արեւմտյան ցանկացած պատժամիջոց, կսպառնա հատկապես խոցելի ընկերությունների սնանկությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ