News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին Եվրոպայի ամենասարսափելի երաշտի հետեւանքով Դանուբ գետը վերջին դարի ընթացքում հասցել է իր գրեթե ամենացածր մակարդակին, ինչի հետեւանքով ի հայտ են եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սերբական Պրահովո գետի նավահանգստային քաղաքի մոտ խորտակված պայթուցիկներով բեռնված գերմանական ռազմանավերի բեկորները, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Այս տարվա երաշտի հետեւանքով Դանուբում բացահայտել է ավելի քան 20 նավաբեկություն: Նավերից շատերում հայտնաբերվել է տոննաներով զինամթերք եւ պայթուցիկ նյութեր, ինչը վտանգ է ներկայացնում նավարկության համար:

«Գերմանական նավատորմը մեծ բնապահպանական աղետ է թողել, որը սպառնում է մեզ՝ Պրահովոյի բնակիչներիս», - ասել է 74-ամյա Վելիմիր Տրաժիլովիչը:

Ամիսների երաշտը եւ ռեկորդային բարձր ջերմաստիճանը խոչընդոտել են գետային երթեւեկությունը Եվրոպայի այլ մասերում, ներառյալ Գերմանիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում: Սերբիայում իշխանությունները դիմել են հողահանման՝ Դանուբի նավագնացության ուղիները բաց պահելու նպատակով։

Մարտին Սերբիայի կառավարությունը մրցույթ էր հայտարարել կորպուսների փրկության եւ զինամթերքի ու պայթուցիկ նյութերի հեռացման համար, ինչը գնահատվել է 29 մլն եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ