News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ Առաջինի լրատվական ալիքը վերադառնում է հանրային մուլտիպլեքս: Այսպիսով, մեր հեռուստադիտողները կրկին կարող են հետևել Առաջինի լրատվական ալիքին սովորական թվային ընդունիչով: Այս մասին Առաջին ալիքը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։

«Հիշեցնենք, որ ավելի վաղ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ծանուցում էր ստացվել առ այն, որ ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը: Արդյունքում, դադարեցվել էր Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը: Նախօրեին հանրային մուլտիպլեքսում հեռարձակում ունեցող բոլոր հեռուստաընկերությունները դիմել էին ՀՌՀ նախագահին ՀՀ վարչական դատարանի դատական ակտերով հեռուստաընկերությունների՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակումը դադարեցնելու խնդրի կարգավորման նպատակով:  Հեռուստաընկերությունները մեդիադաշտի լիազոր մարմնից հայցել էին ստանալ պաշտոնական մեկնաբանություն գործող օրենսդրության շրջանակում և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի համատեքստում՝ առաջարկելով շարունակել «Առաջինի լրատվական ալիք», «Արմենիա Թիվի, «Երկիր մեդիա», «Շանթ», «Ա-Թիվի» և «Կենտրոն Թիվի» ծրագրերի հեռարձակումը մինչև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից նոր մրցույթների ամփոփումը»,- նշել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ