News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 19-ի դրությամբ Բիթքոյնը կտրուկ էժանացել է եւ արժե 21,4 հազար դոլար՝ ըստ CoinDesk ծառայության տվյալների։

Անցած օրվա ընթացքում գնանշումների անկումը կազմել է ինը տոկոս, ինչը վերջին երկու ամսվա ընթացքում վատագույն արդյունքն է աշխարհում ամենամեծ կրիպտոարժույթի համար:

Արժեքի անկումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի տնտեսության վիճակի վերաբերյալ Դաշնային պահուստային ֆոնդի վերջին զեկույցի համատեքստում, որի համաձայն ազգային տնտեսության ապագայի եւ գնաճի վերաբերյալ բացասական կանխատեսումներ կան:

Միաժամանակ նվազում է աշխարհում երկրորդ խոշոր կրիպտոարժույթի՝ Ethereum-ի գինը։ Նրա գնանշումները օրվա ընթացքում նվազել են 9,09 տոկոսով՝ հասնելով 1707,28 դոլարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ