News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 19-ին՝ ժամը 09։33-ին, ահազանգ է ստացվել, որ Վանանդ գյուղում այրվում է «ZIL» մակնիշի բեռնատար (բեռնված  անասնակերով)։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժանը 10։12-ին, մարվել՝ 16։13-ին։ Այրվել են կցորդիչով բեռնատարն ամբողջությամբ և բեռնված 500 հակ անասնակերը։ Տուժածներ չկան։

Տպել
Ամենաշատ