News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ պետությունների ղեկավարները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում։ Մակրոնն ու Պուտինն ընդգծել են ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը հնարավորինս շուտ Զապորոժիեի ատոմակայան ուղարկելու կարեւորությունը, որը կարող է տեղում գնահատել իրական իրավիճակը։ Բացի այդ, Պուտինը հաստատել է այցի ընթացքում տեսուչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու Ռուսաստանի պատրաստակամությունը։ Նա ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականների կողմից ատոմակայանի տարածքի գնդակոծումը աղետի առաջացման վտանգ է ստեղծում։

Բացի այդ, Պուտինը հիշեցրել է Մակրոնին ՄԱԿ-ի քարտուղարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փորձագետներին Ելենովկայի կալանավայր այցելելու հրավերի մասին, որտեղ ՈւԶՈւ-ի հարվածի հետեւանքով ուկրաինացի ռազմագերիներ են սպանվել։

Պուտինը Ֆրանսիայի ղեկավարին տեղեկացրել է նաեւ հուլիսի 22-ին ստորագրված պարենային գործարքի ընթացքի մասին։ Նա Մակրոնի ուշադրությունը հրավիրել է ռուսական արտահանման համար առկա խոչընդոտների վրա, որոնք չեն նպաստում խնդիրների լուծմանը  պարենային անվտանգության ոլորտում։

«Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված եւ այլ հարցերի շուրջ»,- հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ