News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքներով Ռ.Բաղդասարյանի հայտարարությունները հերքվել են, որոնց հիման վրա որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը։

«Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 2021թ. դեկտեմբերի 1-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ազգային անվտանգության ծառայություն էր ուղարկվել ՀՀ քաղաքացի Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութը, որում վերջինս հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի սպաների, նախկին գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու, նման արարքներ կատարելու հրամաններ տալու և այլ ենթադրյալ հանցավոր դեպքերի  վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը։

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքներով Ռ.Բաղդասարյանի հայտարարությունները հերքվել են, որոնց հիման վրա որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Հիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ Ռ.Բաղդասարյանի կողմից սուտ մատնություն կատարելու ենթադրյալ հանցավոր դեպքի կապակցությամբ»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ