News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օգոստոսին Ասիայից ծովով Եվրոպա դիզվառելիքի մատակարարումները հասել են հինգ ամսվա ընթացքում առավելագույնին, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Vortexa-ի տվյալները։

«Ասիայից դեպի Եվրոպա դիզվառելիքի հոսքերի աճը տեղի է ունեցել Ամստերդամի, Ռոտերդամի եւ Անտվերպենի կենտրոնում (ARA) վառելիքի գների բարձրացման պատճառով՝ ասիական շուկայի համատեքստում», - նշում է հրատարակությունը։

Միեւնույն ժամանակ, Հնդկաստանում պահանջարկի նվազումն ու Չինաստանիում տնտեսության դանդաղումը հանգեցրել են ասիական շուկայում դիզվառելիքի ավելցուկի, հայտնում է Bloomberg-ը։ Ուստի Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների դադարեցման հնարավոր ռիսկերը հանգեցնում են նրան, որ Եվրամիությունը մեծացնում է հետաքրքրությունը ասիական դիզվառելիքի նկատմամբ։

Գործակալության վերլուծաբանները հաշվարկել են, որ Ասիայի նավթավերամշակման գործարաններն օրական կարտադրեն 215 հազար բարել ավելի դիզել, քան տարածաշրջանի ներքին կարիքների համար են անհրաժեշտ: Դրա պատճառով, 2022 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով, դեպի Եվրոպա դիզելային վառելիքի մատակարարումները կավելանան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ