News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Պուտինի մասնակցության դեպքում Վոլոդիմիր Զելենսկին պետք է մասնակցի «Մեծ Քսանյակ»-ի առաջիկա գագաթաժողովին, հայտնում է Bloomberg-ը։

Ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է մասնակցել նոյեմբերին Բալիում կայանալիք «Մեծ Քսանյակ»-ի գագաթաժողովին։

Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնը կարծում է, որ Զելենսկին պետք է մասնակցի միջոցառմանը։

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ կոչը հնարավորություն է թողնում գագաթնաժողովին Զելենսկու հեռակա մասնակցության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ