News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 01
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 19-ին, ժամը 18։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը  բռնկվել է Ջաջուռ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ 21:00-ին: Այրվել է մոտ 250-300 հակ անասնակեր:

Տպել
Ամենաշատ