News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առնվազն 10 մարդ է զոհվել իսլամական գրոհայինների հարձակման հետեւանքով, որոնք ուրբաթ երեկոյան ներխուժել էին Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի Hayat հյուրանոց, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությունը եւ ականատեսներին։ Եւս մի քանի մարդ վիրավորվել է։

Հաղորդվում է, որ անվտանգության ուժերին հաջողվել է փրկել շատերին հարձակման վայրից, այդ թվում՝ երեխաների: Հարձակումը սկսվել էր հյուրանոցի մոտ պայթյուններով, որից հետո զինյալները մտել էին շենք։

Շաբաթ վաղ առավոտյան դեռ կրակոցներ էին լսվում, երբ անվտանգության ուժերը փորձում էին ձերբակալել վերջին զինյալներին, որոնք, ինչպես համարվում էր, հյուրանոցում էին: Պարզ չէր, թե քանի զինյալ է մնացել հյուրանոցի վերջին հարկում։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ» իսլամական ծայրահեղական խմբավորումը։

Զոհերի ինքնության մասին ոչինչ չի հաղորդվում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ