News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բրիտանացի անդամը, որին պատանդները «բիթլ» էին անվանել, ուրբաթ ԱՄՆ դաշնային դատարանում է դատապարտվել՝ ազատ լրագրող Ջեյմս Ֆոուլիի առեւանգման եւ սպանության, ինչպես նաեւ՝ եւս երեք ամերիկացու սպանությանը մասնակցության համար, հայտնում է ABC News-ը։

34-ամյա Էլ Շաֆի Էլշեյխը դատապարտվել է Ֆոուլիի սպանության ութերորդ տարելիցին, ում գլխատման տեսանյութը ցուցադրվել էր ամբողջ աշխարհում։ Էլշեյխը նաեւ դատապարտվել է  լրագրող Սթիվեն Սոթլոֆի, իրավապաշտպան Քեյլա Մյուլլերի եւ իրավապաշտպան Փիթեր Քասիգի առեւանգման եւ սպանության համար։

Ուրբաթ դատավոր Էլիսը հանցագործությունները սարսափելի էր անվանել՝՝ նշելով Էլշեյխի մասնակցությունը Մյուլլերի նկատմամբ սեռական ոտնձգություններին, իրավապահներին սուտ մատնություն տալու նրա որոշումը եւ նրա դերը՝ որպես խմբի առաջնորդ:

Մեծ Բրիտանիայի հետ նախնական պայմանավորվածության կապակցությամբ ո՛չ Էլշեյխին, ո՛չ Քոթեյին մահապատիժ չի սպառնում։ Խմբավորման մեկ այլ անդամ՝ Մուհամեդ Էմվազին, սպանվել է 2016 թ. Սիրիայում ԱԹՍ-ի հարվածից։ Խմբավորման չորրորդ անդամը՝ Էյն Լեսլի Դեւիսը, ձերբակալվել է Թուրքիայում եւ այս տարվա սկզբին արտահանձնվել Մեծ Բրիտանիա՝ ահաբեկչության մեղադրանքով:

Դատավճռից հետո Էլշեյխն անմիջապես դիմել է դատարան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ