News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավստրալիայից հետազոտողները մոտակա գալակտիկայում հսկայական շիթեր են նկատել. պարզվել է, որ դրանք ռեկորդային մեծ սեւ խոռոչի բռնկումներ են: Այն մի քանի տասնյակ անգամ մեծ է, քան շատ գալակտիկաներ, գրում է Hi-Tech-ը։

Հզոր աստղադիտակով մոտակա գալակտիկային հետեւող աստղագետները հայտնաբերել են դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենամեծ սեւ խոռոչներից մեկը: Ծայրից ծայր միլիոն լուսային տարի չափով խոռոչը հսկայական է, սակայն, ըստ մասնագետների, 50 անգամ մեծ է գալակտիկաներից: Մոտակա NGC2663 գալակտիկան գտնվում է մեր հարեւանությամբ եւ մեզնից ընդամենը 93 միլիոն լուսային տարի հեռավորության վրա է։ Նման սեւ խոռոչներ նախկինում եւս դիտարկվել են, սակայն դրա մեծ չափերը եւ գալակտիկային մոտ լինելն այն դարձնում են եզակի գտածո:

Արեւմտյան Սիդնեյի համալսարանի աստղագետները նրան հետեւել են սովորական աստղադիտակով եւ տեսել են տիպիկ էլիպսաձեւ գալակտիկա: Սակայն Համագործակցության գիտական եւ արդյունաբերական հետազոտական կազմակերպության (CSIRO) կողմից կառավարվող Australian Square Kilometre Array Pathfinder (ASKAP) աստղադիտակով գալակտիկային հետեւելիս նրանք հայտնաբերել են մի անսովոր բան:

Վերլուծելով աստղադիտակով գրանցված ռադիոալիքները՝ աստղագետները հայտնաբերել են մատերիայի շիթ, որը դուրս է մղվել գալակտիկայից կենտրոնական սեւ խոռոչի միջոցով: «Տիեզերքի էվոլյուցիոն քարտեզը» (EMU) ուսումնասիրության մեջ աստղագետները նշել են, որ գալակտիկաների միջեւ նյութը դուրս է մղվում շիթերի կողքերից: Պարզվել է, որ սա նման է ռեակտիվ ինքնաթիռների ազդեցությանը:

Երբ արտանետվող ալիքը ճեղքում է մթնոլորտը, շրջակա միջավայրի ճնշումը այն հրում է կողքից կողք: Սա, իր հերթին, հանգեցնում է շիթի ընդլայնման եւ կծկման՝ ստիպելով նրան պուլսացիա կատարել շարժմանը զուգընթաց։ Պուլսացիան արտահայտվում է կանոնավոր վառ կետերի տեսքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ