News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Սեյֆ Մուհամեդ Ալ Զաաբին առաջիկա օրերին կանցնի իր պարտավորությունների կատարմանը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-ին։

«Այս որոշումը համահունչ է Իրանի հետ հարաբերություններն ամրապնդելու ԱՄԷ-ի ջանքերին», - ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ ԱՄԷ-ի եւ Իրանի հարաբերությունները վատթարացել են 2016 թվականին, երբ ԱՄԷ-ն դեմ է արտահայտվել Իրանի միջուկային ծրագրին: 2016 թվականի հունվարին երկիրը հետ է կանչել իր դեսպանին Իրանից՝ իր գործողությունները բացատրելով «արաբական երկրների գործերին Իրանի միջամտությամբ»։ Երկրների միջեւ հարաբերությունները սկսել են բարելավվել 2021 թվականին, իսկ 2022 թվականի մայիսին ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմեդ բն Զայեդ Ալ Նահյանը հանդիպել է Իրանի իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ