News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Քաջարան համայնքի 64-րդ ամյակին համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ծաղիկներ նվիրել։

«Ցանկացած տղամարդ ոչ մի կնոջ նկատմամբ որեւէ հարց պետք է չունենա։ Մենք մեր ջենտլմենական կեցվածքն ենք ցույց տալիս, մենք կանանց հարգել գիտենք»,- նշել է նա։

Անդրադառնալով Կառավարության հետ հարաբերություններին՝ Փարամազյանն ասաց. «Այո, մենք մարզպետի հետ երկար ժամանակ է ընկերություն ենք անում, եւ դա թույլ է տալիս ավելի շատ ծրագրեր իրագործել մեր համայնքում, քանի որ դուք չեք կարող համայնքի ղեկավար լինել եւ կառավարության հետ հարաբերություններ չունենալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ