News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հետազոտողների թիմը հսկա «ծովային բզեզի» նոր տեսակ է հայտնաբերել, որն ապրում է օվկիանոսի հատակին, հայտնում է Fox Weather-ը։

Այս ծովային բզեզներն իրականում իզոպոդներ են, որոնք հայտնի են որպես Bathynomus yucatanensis: Ինչպես եւ մյուս իզոպոդները, դրանք հաճախ միջատներ են համարվում՝ չնայած այդ կատեգորիայի մեջ չեն տեղավորվում: Այս իզոպոդները լայնորեն հայտնի դարձան 2019 թ. վիրուսային դարձած տեսանյութի շնորհիվ, որտեղ նրանք ալիգատոր են ուտում:

Գիտնականները հայտարարել են, որ ալիգատորը դրվել էր ծովի հատակին, եւ 24 ժամ չանցած ծովային միջատները դուրս էին եկել խրախճանքի: Այժմ նրանք ավելի մանրամասն են ուսումնասիրում այս ծովային բզզեզներին։

Նոր հետազոտության մեջ ուսումնասիրվել են Bathynomus yucatanensis-ները եւ մանրամասն նկարագրվել է դրանց վարքագիծը: Հետազոտողները նշել են, որ այդ իզոպոդները, կարծես, որս չեն նանում եւ ավելի շատ նունդ հավաքողների» նման են իրենց պահում։

Նրանց խոսքով՝ այդ արարածները ծովային արարածների դիակներ կամ ցանկացած այլ սնունդ են փնտրում, որին դրանք հեշտությամբ կարող են հասնել։ Դրանց մեջ ամենաուշագրավն այն է, որ բզեզները կարող են մի ամբողջ ալիգատորի դի ուտել ընդամենը 51 օրում։

Հետազոտության մեջ նաեւ մանրամասն ներկայացվում է, թե որտեղ են ապրում այս արարածները: Նրանք առավել հաճախ հանդիպում են օվկիանոսի խորքում արեւադարձային ջերմաստիճանով տարածքներում: Հետազոտողներին հաջողվել է գտնել դրանք Թայվանի մոտ գտնվող ջրերում, Պրատաս կղզու տարածքում՝ կղզի Հարավչինական ծովի հյուսիսային մասում, եւ Մեքսիկական ծոցում գտնվող Յուկատան թերակղզու մոտ:

Այս ծովային բզեզները կարող են մինչեւ կես մետրի հասնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ