News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գնաճի մակարդակը Գերմանիայում այս աշնանը, երկրում էներգետիկ ճգնաժամի ֆոնին, կարող է ավելանալ 10 տոկոսով՝ ամենաբարձր ցուցանիշը 70 տարվա ընթացքում, ասել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Յոահիմ Նագելը, գրել է Business Insider-ը։

Նագելի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ռուսական պետական «Գազպրոմ» էներգետիկ հսկան հայտարարել է «Հյուսիսային հոսք-1» գազամուղի աշխատանքի չպլանավորված եռօրյա դադարեցման մասին, որով բնական գազը մատակարարվում է Եվրոպա։ «Գազպրոմը« հայտարարել է, որ խողովակաշարը տեխնիկական սպասարկման կարիք ունի եւ փակվելու է օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը։

Դա հանգեցրել է բնական գազի գների աճի, քանի որ «Գազպրոմը» արդեն կրճատել էր գազի հոսքերը՝ թողունակության ընդամենը 20 տոկոսին հասցնելով՝ վկայակոչելով տեխնիկական խնդիրները։

«Գնաճի հարցը չի վերանա 2023թ.»,- ասել է Նագելը Rheinische Post-ին։ «Մատակարարումների «նեղ տեղերը» եւ աշխարհաքաղաքական լարվածությունը, հավանաբար, կպահպանվեն»։

Երկրի վիճակագրական վարչության տվյալներով՝ Գերմանիայի տնտեսությունը 2023թ. երկրորդ եռամսյակում ստագնացիայի մեջ կգտնվի։ Այնինչ, վիճակագրական վարչության տվյալներով՝ գնաճը, անցած տարվա համեմատ, խորացել է՝ հուլիսին հասնելով 40-ամյա առավելագույնին՝ 7,5 տոկոսով, հիմնականում էներգակիրների բարձր գների պատճառով։

Հունիսին Գերմանիայի կենտրոնական բանկը կանխատեսել էր 2023թ. գնաճ 4,5 տոկոսի մակարդակով, բայց Նագելը տեղեկացրել է, որ գների աճը, հավանաբար, կկազմի միջինը ավելի քան 6 տոկոս։

Էներգետիկ ճգնաժամը Գերմանիայում խորանում է շարունակվող շոգով, որը հանգեցրել է Հռենոսի չորացման՝ խափանելով էներգառեսուրսների առաքման հիմնական տրանսպորտային երթուղին։

«Եթե  ավելացվեն առաքման հետ կապված լրացուցիչ խնդիրները, օրինակ՝ ջրի շարունակվող ցածր մակարդակի պատճառով, տնտեսական հեռանկարները տարվա երկրորդ կեսի համար էլ ավելի կվատանան»,- ասել է Նագելը։ «Քանի որ էներգետիկ ճգնաժամը խորանում է, հաջորդ ձմռանը, հավանաբար, ռեցեսիա կլինի»։

Գերմանական արդյունաբերության ղեկավարները նախազգուշացրել են լուրջ տնտեսական դժվարությունների մասին, եթե ռուսական գազի մատակարարումները լիովին դադարեցվեն։ Էներգիայի խնայողության նպատակով Եվրոպայի խոշորագույն տնտեսությունն արդեն սկսել է անջատել ջեռուցումն ու լույսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ