News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը երկուշաբթի ասել է, որ ԱՄՆ-ի կողմից դրական պատասխան է ակնկալում ԵՄ առաջարկին, որն ուղղված է 2015 թ. Իրանի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) փրկմանը, արդեն այս շաբաթ, հաղորդում է Reuters-ը:

Բորելը նաեւ նշել է, որ Իրանը ողջամիտ պատասխան է տվել առաջարկին, որը հետեւել է 16 ամսվա դանդաղ, անուղղակի ամերիկա-իրանական բանակցություններին, որոնցում ԵՄ-ն համագործակցել է կողմերի միջեւ: Առաջարկի բովանդակությունը չի հրապարակվել։

«Իմ կողմից, որպես բանակցությունների համակարգող, առաջարկ եղավ։ Սա այն հավասարակշռությունն է, որին մենք հասել ենք, ես չեմ կարծում, որ մենք կարող ենք այս կամ այն ​​կողմից բարելավել այն... եւ Իրանից եղավ պատասխան, որը ես ողջամիտ եմ համարում»,- ասել է Բորելը իսպանական Սանտանդեր քաղաքում համալսարանական միջոցառման ժամանակ։

«Այն փոխանցվել է ԱՄՆ-ին, որը դեռ պաշտոնական պատասխան չի տվել... Հուսով եմ, որ պատասխանը վերջ կդնի բանակցություններին»,- հավելել է նա։

ԵՄ պաշտոնյան ավելի վաղ ասել էր, որ այդ առաջարկը դաշինքի «վերջնական առաջարկն» է՝ պայմանագիրը երկարաձգելու համար, որը կասեցվել էր 2018 թ. ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ