News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Hyundai Trans Kazakhstan գործարանը (KMK Astana Motors-ի մաս է կազմում) կդադարեցնի Hyundai Accent եւ Hyundai Creta մոդելների արտադրությունը՝ Ռուսաստանից մասերի մատակարարումների դադարեցման պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Astana Motors-ի մամուլի ծառայությանը։

«Աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով գարնանը Ռուսաստանի Դաշնությունից մասերի մատակարարումները դադարեցվել են։ Այս ամբողջ ընթացքում ընկերությունը աշխատել է պահեստամասերով, ինչպես նաեւ Hyundai Motor Company-ի հետ պայմանավորվել է այլ երկրներից մասերի մատակարարման արտակարգ քվոտայի մասին: Այժմ մշակվում է հետագա մատակարարումների եւ լոգիստիկ նոր շղթաների հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ձեռնարկությունում առկա բոլոր մասերը յուրացված են: Մոտ ապագայում նոր մատակարարումներ չեն սպասվում։

Astana Motors-ը Ղազախստանում առաջին ընկերությունն է, որը ավտոմեքենաները վաճառում եւ սպասարկում է 1992 թվականից: Astana Motors-ի դուստր ձեռնարկություններն են կոմերցիոն տեխնիկայի Hyundai Trans Almaty գործարանը, մարդատար ավտոմեքենաների արտադրության Hyundai Trans-Ղազախստան գործարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեխանիկական շարժիչով հազվագյուտ Mercedes-Benz E 55 AMG-ը վաճառվել է աճուրդում
Չնայած պատկառելի վազքին՝ Mercedes-Benz E 55 AMG-ը հիանալի է պահպանվել․․․
«ԱվտոՎԱԶ»-ը պատժամիջոցների պատճառով դադարեցրել է նոր Niva-ի մշակումը
Նոր Niva-ի համար պետք է հիմք ծառայեր Renault կոնցեռնի CMF-B հարթակը․․․
McLaren-ը ֆինանսական խնդիրների պատճառով իր պատմական մեքենաների հավաքածուի մի մասը Բահրեյնին է վաճառում
Ըստ McLaren-ի 2021 տարեկան հաշվետվության՝ McLaren-ի ժառանգական մեքենաների հավաքածուն բաղկացած է 54 հազվագյուտ Formula 1 մրցարշավային մեքենաներից եւ F1 սուպերքարերից․․․
Renault-ը եւ Nissan-ը տարաձայնությունների պատճառով չեն պատրաստվում հայտարարել իրենց դաշինքի վերակազմավորման մասին
Երկու ընկերությունները հրաժարվել են մեկնաբանությունից․․․
Toyota-ն պայմանագիր է կնքել Մեծ Բրիտանիայի կառավարության հետ ջրածնային շարժիչով փիքափների մշակման համար
Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով՝ այս համաձայնագիրը կարող է մինչեւ 250 աշխատատեղ ստեղծել․․․
Tesla-ն ներկայացրել է առաջին էլեկտրական ծանրաքարշը
Tesla ընկերությունը հինգշաբթի ներկայացրել է առաջին էլեկտրական ծանրաքարշը...
Ամենաշատ