News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝  օգոստոսի 22-ին, կեսօրին քրեական  անցյալ ունեցող անձանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանի կենտրոնում:

Ինչպես հաղորդում է կայքը, Երեւանի ընդհանուր իրավասության Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում այսօր տեղի էր ունենում դատական նիստ, որը նախագահում էր դատավոր Ջոն Հայրապետյանը:

Դատարանի բակում էին հավաքված եղել ամբաստանյալներ Գրիգոր Գրիգորյանի եւ Գրիգոր Պետրոսյանի ընկերներն ու համակիրները, որոնց մեջ է եղել քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ  Արթուրը: Երբ փողոցով անցնելիս է եղել մեկ այլ քրեական պատմություններով հայտնի  Ռուստամ Ստեփանյանը, ով հանրությանն  ավելի շատ հայտնի է «Չաղ Ռուստամ» մականվամբ, դատարանի բակում միմյանց  հասցեին հնչել են փոխադարձ մեղադրանքներ, որը հետո վերածվել է ծեծկռտուքի: Դատարանի բակից մի քանի ավտոմեքենաներ տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով,  դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ:

Մի քանի անձինք, ովքեր դիմել են փախուստի, ոստիկանների կողմից որոնվում են:

Կայքի տեղեկություններով, Ռ. Ստեփանյանը՝  «Չաղ Ռուստամը, ով եղել է զրահապատ ավտոմեքենայով, որը Maybach է, ներկայացել է  Էրեբունու բաժին, իսկ «Ֆազն» ու մի քանի հոգի դիմել են փախուստի:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ