News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շներն իրենց տերերի հետ վերամիավորվելիս ուրախությունից լալիս են: Ըստ ճապոնացի հետազոտողների՝ շներն արցունքաբեր խողովակներ ունեն, որոնք տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իրենց տիրոջ երկար բացակայությունից հետո նրան տեսնելիս, երջանկությունից լցվում են, հայտնում է NYP-ը:

«Մենք պարզել ենք, որ շների արցունքները կապված են դրական հույզերի հետ»,- ասել է Ազաբուի համալսարանի Մարդու եւ կենդաու փոխազդեցության եւ փոխադարձության լաբորատորիայից Տակեֆումի Կիկուսուին:

«Մենք նաեւ պարզել ենք, որ այս մեխանիզմի հիմքում ընկած է օքսիտոցինը»,- ասել է Կիկուսուին՝ նկատի ունենալով, այսպես կոչված, սիրո հորմոնը, որն առաջացնում է ջերմ զգացմունքներ։

Հետազոտության ընթացքում Կիկուսուին եւ նրա թիմը 22 շների կոպերի ներսում տեղադրել են թղթի շերտեր, որոնք հայտնի են որպես Շիրմերի արցունքաբեր թեստ: Այնուհետեւ նրանք չափել են շների արցունքների քանակը տերերի հետ 5-7 ժամ բաժանվելուց մեկ րոպե առաջ եւ վերամիավորվելուց հետո:

Մասնագետների խոսքով՝ այն բանից հետո, երբ տերը վերադարձել է, արցունքներն ավելացել են միջինը 10 տոկոսով։

Հետազոտողները նույնն արել են այն մարդկանց հետ, որոնք շան տեր չեն եղել, եւ պարզել են, որ շների արցունքների քանակը չի ավելացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ