News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Փեթակ» առեւտրի կենտրոնի տնօրինությունից առեւտրականներին  ասել են, թե կարգադրություն են ստացել փակ պահել «Փեթակը»։

«Տնօրինությունը տեղյակ չէ Քրիստափորի փողոցի միակողանի բացվելու մասին, իրենք ասում են, թե իրենց կարգադրել են փակ պահել  շուկան։ Ենթադրենք ճանապարհը փակ է, մենք Սեւանի փողոցի կողմից մուտքեր ունենք, թող շուկան բացվեր,  մենք աշխատեինք, իսկ ճանապարհ փակ լիներ, բայց գոնե մարդիկ  ոտքով կգային, իրենց առեւտուրը կանեին։ Ոչ ոք չկա, որ ներկայացնի պատճառները, թե ինչու չենք կարող մենք այս օրերին աշխատել։ Մենք տվյալ պահին անտեսված ենք, մեզ պետք է շուկան բացվի, որ մենք աշխատնեք»,– NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 23–ին, ասաց առեւտրական Արթուր Գեւորգյանը։

Առեւտրականները բողոքում են, որ իրենց մինչեւ հիմա չեն հիմնավորել, թե ինչու չպետք է գործեն «Փեթակ»–ի եւ հարակից խանութները։

«Մարդ չկա, որն ասի, թե երբ ենք մենք սկսելու աշխատել։ Չենք հասկանում, թե ինչու չեն մինչեւ հիմա բացում ճանապարհը, մեզ փակել են ու պատասխան չեն տալիս»,– նշեց մեկ այլ առեւտրական։

Տնտեսվարողերը դեռ հաշվարկեր չունեն, թե որքան վնաս են կրել մեկ շաբաթից ավելի խանութների չաշխատելու հետեւանքով, սակայն նշում են, որ մեկ օր չաշխատելն էլ ազդելու է իրենց եկամտի վրա։

«Ամեն օր տուժվում  ենք, հաճախորդները ելքեր են փնտրում, թե ումից  առեւտուր անեն, մենք էլ ենք ապրանք առնում, վարկեր ունենք, հազար ու մի հարց կա չէ»,–  ասաց նա։

Հիշեցնենք, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի առեւտրականները երեկ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում խոշոր պայթյունից մեկ շաբաթ անց, բողոքի ակցիա էին իրականացնում եւ  պահանջում բացել առեւտրի կենտրոնը, պնդելով, որ այսպիսով տնտեսվարողները վնասներ են կրում։

Այսօր ԱԻՆ–ից հայտնեցին, որ որոշվել է միակողմանի բացել Քրիստափորի փողոցի մի հատվածը, որը օգոստոսի 14-ից փակ է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ