News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան պետք է դադարեցնի սիրիական տարածքների օկուպացիան եւ երկրում որոշ խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ոչ մի պայման չենք դնի, բայց թուրքական օկուպացիան Սիրիայի տարածքում պետք է ավարտվի, որոշ խմբավորումների աջակցությունը պետք է դադարեցվի, պետք չէ միջամտել Սիրիայի ներքին գործերին»,- ասել է Միքդադը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է նա գնահատում Սիրիայի հարցով Թեհրանի եռակողմ գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաեւ այս հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը Սոչիում։

Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է համոզել Թուրքիային Սիրիայից դուրս գալու անհրաժեշտության մեջ։ «Դա միակ ճանապարհն է, որպեսզի անվտանգությունն ու կայունությունը վերադառնան Սիրիայի տարածք։ Թուրքական օկուպացիան Սիրիայի տարածքում պետք է ավարտվի, որպեսզի հարաբերությունները վերադառնան այն վիճակին, որում եղել են պատերազմից առաջ»,- ընդգծել է Միքդադը։

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Էբրահիմ Ռաիսիին Սիրիայի հարցում իրենց դիրքորոշման համար։ «Մենք կարծում ենք, որ նրանք արդար, իմաստուն դեր խաղացին՝ ձգտելով չմիջամտել որոշ երկրների գործերին եւ հարգանք ցուցաբերեցին Սիրիայի նկատմամբ։ Հռչակագիրը, որն ընդունվեց այդ հանդիպման արդյունքում, ներկայացնում է մեր շահերը»,- ասել է Միքդադը։

Նա նաեւ նշել է, որ «առանց ԱՄՆ-ի՝ Սիրիայից դուրս գալու եւ առանձին անջատողական կազմակերպություններին ԱՄՆ աջակցության դադարեցման» Մերձավոր Արեւելքում խաղաղություն չի լինի։ Նախարարը ուշադրություն է հրավիրել, որ այդպիսի աջակցությունը զոհերի է հանգեցնում Սիրիայի շարքային քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների, կանանց եւ տարեցների շրջանում։ «Նախաձեռնություն կա, մենք շատ ենք խնդրում, որ այն գործնականում իրականացվի, քանի որ դրա հիման վրա Սիրիան ցանկանում է շարունակել այն քաղաքականությունը, որը պահպանում է իր ամբողջականությունն ու ինքնիշխանությունը »,- եզրափակել է Միքդադը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ