News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

STARMUS փառատոնին ընդառաջ Team Telecom Armenia-ն Պլանետարիում Երևանում անցկացրեց «Տիեզերական զրույցներ» միջոցառումը՝ հնարավորություն տալով դպրոցահասակ երեխաներին հանդիպելու աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ։

Կարևորելով փառատոնի հետ համագործակցությունը Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը նշեց․ «Մենք միացել ենք STARMUS-ին գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ուղղությունների զարգացմանն աջակցելու նպատակով։ Հաշվի առնելով, որ այս փառատոնի հիմնական մասնակիցները մեծահասակներն են, որոշեցինք կազմակերպել այնպիսի միջոցառում, որը կլինի հատուկ երեխաների համար և նրանց մոտ կառաջացնի հետաքրքրություն գիտության ու տիեզերքի հանդեպ»։ 

Միջոցառման ընթացքում 80-ից ավել երեխաներ լսեցին Գարիկ Իսրայելյանի «Կյանքը տիեզերքում» թեմայով ելույթը, տվեցին իրենց հետաքրքրող բոլոր հարցերն ու դիտեցին մեր Արեգակնային համակարգի, մոլորակների և արբանյակների մասին պատմող «Երկրագնդից տիեզերք» ֆիլմը։ Միջոցառման ավարտին  «Տիեզերք» խմբի անդամներն անցկացրեցին մրցույթ, որի հաղթողները նվեր ստացան «ՄՏԿ։ Մարդու տունը տիեզերքում» գիրքը։

«Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ երեխաներին աստղացուցարանում,

որովհետև դրանց շնորհիվ են նրանք հետագայում գալիս դեպի աստղագիտություն․ աստղերը ոգևորում են փոքրիկներին և առաջացնում հարցեր տալու ցանկություն, տիեզերքի վերաբերյալ հանելուկային առաջին զգացողություններ։ Այո՛, Պլանետարիումի հայերեն համարժեքն Աստղացուցարանն է։ Սթարմուսն այդ առումով նման է աստղացուցարանի, մեր նպատակը նույնպես ոգեշնչելն է։ Կուզեմ, որ այստեղ երեխաները հաճախ լինեն, մասնակցեն նման միջոցառումների և տարվեն նորը բացահայտելու գաղափարով»,- ասաց Գարիկ Իսրաելյանը։

STARMUS VI-ը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-10-ը։ Փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի, Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, աստղաֆիզիկոս և լուսանկարիչ դոկտոր Բրայան Մեյի համերգները, STARMUS ճամբարը Ազատության հրապարակում, Աստղային լուսանկարչության դպրոցը և այլն։

Team Telecom Armenia-ի Հասարակայնության հետ կապերի ծառայություն` [email protected]

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ucom-ը շարունակում է սատարել կանաչ էներգետիկայի տարածմանը Հայաստանի համայնքներում
9,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն ապահովելու է համայնքի ենթակառուցվածքներն էլեկտրաէներգիայով...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Doing Digital միջազգային ֆորումին (ֆոտո)
Այսօր թվային փոխակերպումը պարզապես անհրաժեշտ է բոլոր ոլորտներում, այն կարող է ցանկացած գործընթաց ավելի արդյունավետ, արագ և որակյալ դարձնել...
Ամենաշատ