News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուժեղ երաշտը, որի հետեւանքով գետը ցամաքել է, թույլ է տվել հայտնաբերել դինոզավրերի հետքեր Տեխասի «Դինոզավրերի հովիտ» պետական այգում։ Այս մասին տեղեկացրել է ScienceAlert պորտալը։

«Հետքերի մեծ մասը, որոնք վերջերս հայտնաբերվել են գետի տարբեր մասերում, պատկանում է ակրոկանտոզավրին։ Դա դինոզավր է, որի բարձրությունը կանգնած վիճակում  մոտ 4,6 մետր է եղել, քաշը՝ մոտ յոթ տոննա»,- տեղեկացրել են այգու ներկայացուցիչները։

Բացի այդ, հնագետները հայտնաբերել են նաեւ զավրոպոսեյդոնի հետքեր, որի բարձրությունը կանգնած վիճակում հասել է մոտ 18 մետրի, քաշը՝ մոտ 44 տոննայի։ Այս դինոզավրերը կարող են ապրած լինել մոտ 113 մլն տարի առաջ։

Այգու ներկայացուցիչների խոսքով՝ սա աշխարհում դինոզավրերի հետքերի ամենաերկար ճանապարհներից մեկն է, որոնք երբեւէ գտել է մարդը։ Նորմալ պայմաններում, երբ գետը չի ցամաքում, հետքերը հայտնաբերվում են ջրի տակ, ինչն այնքան էլ նկատելի չի դարձնում դրանք։ Շուտով Տեխասում անձրեւներ են սպասվում, ուստի, հավանաբար, հետքերը նորից կհայտնվեն ջրի տակ, բայց պետական այգին, միեւնույն է, կշարունակի պահպանել դրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ