News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սուրմալու» առևտրային կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մահացածների ժառանգներին, ինչպես նաև նյութական վնաս կրած կազմակերպություններին պատճառված վնասի հատուցման հարցը չի սահմանափակվում ապահովագրությամբ, և անհիմն է հարցին միայն այդ ասպեկտով անդրադառնալ և հայտարարել, որ Կառավարությունը չի կարող ապահովագրական ընկերությունների փոխարեն ստանձնել փոխհատուցման պարտավորություն։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը՝ անդրադառնալով այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը։ 

«Դեպքի հանգամանքներին անհրաժեշտ խորությամբ դեռևս որևէ մեկը ծանոթ չէ, ընթանում է քննություն, ուստի միակողմանի ու սպառիչ ենթադրությունների տեղն ու ժամանակը չէ։ Վերջին հաշվով, դեռ պետք է հստակ պարզվի, թե որքանո՞վ է դեպքն առնչվում տեսչական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինների կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարչարարության հետ։ Մասնավորապես, եթե պարզվի, որ սահմանված կարգով չեն արձանագրվել պայթյունի պատճառ հանդիսացած հանգամանքները, կամ խախտումների բայացահայտումից հետո սահմանված կարգով դրանց կանխարգելիչ արձագանք չի եղել և այլն, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել անասելի կորստաբեր դեպքը, ապա վնասների հատուցումը կվերաբերի հենց պետական բյուջեին, ոչ թե ապահովագրական ընկերություններին։ Իսկ պետական իրավասու մարմինները կարող են հետադարձ հայցային պահանջ ներկայացնել դիտավորությամբ կամ անփութությամբ խախտում թույլ տված պաշտոնյաների դեմ»,– ասաց Գեւորգ Դանիելյանը։

Նրա խոսքով, հիշյալ հարաբերությունները կարգավորված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 95-108-րդ հոդվածներով։

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե «Սուրմալու»–ում աշխատող առեւտրականներն ապահովագրեին իրենց գույքը, ապա կստանային անհրաժեշտ փոխհատուցումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ