News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը


Երեւանի Ավան եւ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 25-ին, նախագահությամբ Վահե Միսակյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց։

Նշենք, որ այս փուլում հարցաքննվում են գործով վկաները, սակայն գործով վկա Սեւան Քոչարյանը դատական նիստին չէր ներկայացել, ինչի հիմքով էլ դատական նիստը հետաձգելու մասին որոշում կայացվեց։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։30-ին։

Նշենք, որ այս գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 71 դեպք. գրանցվել է 18 ավտովթար. վիրավորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի...
Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել ՀՀ ՊՆ Մարտունու զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի նախկին պետին
Նրանց մասով վարույթի նյութերն արդեն դատարանում են...
Ուջանիկի արկածները՝ ՔԿՀ-ից ազատվելուց ընդամենը մեկ օր անց. Նա կրկին ազատազրկման վայրում է
Աշտարակի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողին...
Ամերիկյան Osprey ռազմական օդանավը  կործանվել է ճապոնական կղզու մոտ
Օդանավում անձնակազմի ութ անդամներն էին...
«Փուչիկներ»-ում մահակով ծեծել է 27-ամյա երիտասարդին՝ պատճառաբանելով, որ իր հետ չի շփվում. Պատասխանը եղել է սպանությունը
Վանաձորի 27–ամյա բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացու սպանության կասկածանքով …
Մահվան ելքով վրաերթը կատարել էր  17-ամյա պատանին. Նա ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ