News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղազախստանի որոշ քայլեր, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, իսկապես շատ հարցեր են առաջացնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Ղազախստանի նախագահի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշին եւ Թուրքեստանը քույր քաղաքներ դարձնելու վերաբերյալ ստորագրված համաձայնագրի մասին։

«Ղազախստանն ու Ադրբեջանը շատ սերտ համագործակցում են, ընդ որում, երբեմն այդ համագործակցությունն ավելի մեծ ու բավականին վտանգավոր բանի է վերածվում։ Ղազախստանի կողմից ձեռնարկվող որոշ քայլեր, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված, իսկապես շատ հարցեր են առաջացնում։ Դրա վառ օրինակն է Թուրքեստանի եւ Շուշիի՝ քույր-քաղաքների դառնալու մասին պայմանագիրը։ Բայց եկեք այլ տեսանկյունից նայենք գործընթացին՝ գաղափարների ու սկզբունքների։ Կան հզոր վեկտորներ, որոնք փորձում են ուշադրությունը շեղել այս բաղադրիչի կարեւորությունից, ,ցույց տալ, որ դա կարեւոր չէ, հատկապես՝ միջազգային հարաբերությունների զարգացման ներկա փուլում, որ դա անցյալի մնացուկ՝ մտածել գաղափարախոսության եւ արժեքների մասին։ Իրականում այդպես չէ։ Հենց այն ուժերը, որոնք փորձում են վարկաբեկել այդ արժեքները, իրենք են պայքարում սեփական արժեքների համար եւ այն արժեքների դեմ, որոնք շատ ժողովուրդների օգնում են գոյատեւել։ Ինչո՞ւ հենց Թուրքեստան։ Ի՞նչ է, Ղազախստանում այլ քաղաքներ չկան։ Որովհետեւ այստեղ թույլ ուժի տարր կա՝ պանթուրքիզմը։ Դա հենց այնպես չէ: Շուշին որպես ցատկահարթակ է օգտագործվում պանթուրքիստական ​​գաղափարների իրականացման, գործնական իրականացման համար, այն դեպքում, որ Շուշիին պետք է ինչ-որ սուրբ նշանակություն տալ թյուրքական աշխարհում։ Փաստ է, որ ամեն ինչ հենց այսպես է լինում։ Եւ այն, որ իրենք Ղազախստանին են ներգրավում այդ գործընթացներին, իսկ Ղազախստանը փաստացի ուզում է ներգրավվել։ Միթե՞ փոխգործակցության այլ ոլորտներ չկան, անպայման պետք է Շուշին պայմանագրի մաս դարձնել։ Այն պատճառով, որ այստեղ կարեւոր է արժեքներ օգտագործելը. մեր ժողովրդի դեմ շատ հզոր պայքար է տարվում հենց այս ոլորտում՝ արժեքների ոլորտում, փորձում են խարխլել մեր արժեքները եւ ինքնագիտակցությունը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի՝ այլ երկրների հետ համագործակցության ձեւաչափով, մասնավորապես՝ Ղազախստանի հետ, այլ՝ ել ավելի խորը։

Մեր տեղեկություններով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, մի քանի փախստակ ռուս օլիգարխների հետ միասին, ներգրավված են Սուրբ երկրում՝ հայկական թաղամասի տարածքում, մեր արժեքներին ցավոտ հարված կազմակերպելու մեջ, քանի որ Երուսաղեմում հայկական ներկայությունն դարավոր պատմություն ունի: Իբր ինչ-որ հյուրանոցային համալիրներ են կառուցում, բայց իրականում այդ կարեւորագույն հոգեւոր կենտրոնը գրավելու եւ հայկական ներկայությունն այնտեղից դուրս մղելու նպատակաուղղված քաղաքականություն է տարվում։ Եւ այս ամենը միասին հերթական անգամ ապացուցում է, որ մեր ժողովրդի վերածննդի ամենակարեւոր, եթե ոչ միակ, առանցքային հիմքը վերադարձն է ազգային արժեքներին, որոնց հիմքում չկա ատելություն որեւէ մեկի նկատմամբ, բայց կա նվիրվածություն ժողովրդին, իդեալներին։  Կան բազմաթիվ ուժեր ու բեւեռներ, որոնք մեր դեմ են աշխատում։ Նրանց շարքերում պարտադիր ներկա են պանթյուրքիստական ​​տարրեր, տարրեր, որոնք փորձում են ներսից խաթարել մեզ, խզել կապերը եղբայրական երկրների ու ժողովուրդների հետ։ Դա պետք է լավ հասկանալ, եւ եթե մենք դա հասկանանք, ապա ի վիճակի կլինենք համապատասխան քայլեր ձեռնարկել»,- նշեց Դավիթ Բաբայանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ