News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում արտաքին առեւտրի ծավալն աճել է, այդ թվում՝ սեզոնային բանջարեղենի եւ մրգերի արտահանման հաշվին։ Այս մասին ասվում է Եվրասիական փորձագիտական ​​ակումբի կատարած հետազոտության մեջ։

Միեւնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2022 թ. հունվար-հունիսին աճել է տարեկան 44 տոկոսով՝ մինչեւ 2.4 տրլն դրամ։ Դրա կառուցվածքում բարձր աճ է նկատվել ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման մասով։ Մասնավորապես, արտահանման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 36.3 տոկոսով (մինչեւ 869 մլրդ դրամ), իսկ ներմուծմանը՝ 48.7 տոկոսով (մինչեւ 1.5 տրլն դրամ)։

Միայն 2022 թ. հունիսին արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 20.2 տոկոսով։ Դա հնարավոր է դարձել արտահանման 38.2 տոկոս աճի շնորհիվ՝ ներմուծման ավելի համեստ 10.4 տոկոս աճի դիմաց։ Ընդ որում, 2022 թ. հունիսի համեմատ, արտաքին առեւտրաշրջանառության 71 տոկոս աճը մեծապես պայմանավորված է ներմուծման 73.1 տոկոս աճով եւ ավելի փոքր չափով՝ արտահանման 68.1 տոկոս աճով։

Մեկ տարի առաջ՝ 2021 թ. հունվար-հունիսին, արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է տարեկան 13.4 տոկոսով։ Դա տեղի է ունեցել արտահանման 23.3 տոկոս եւ ներմուծման 7.9 տոկոս աճի հաշվին։ Արտաքին ապրանքաշրջանառության հունիսյան 1.9 տոկոս աճի  պատճառն արտահանման աճի դինամիկան էր՝ 12.2 տոկոս, իսկ ներմուծումը կրճատվել է 4,5 տոկոսով։

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալում այս տարվա առաջին 6 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 44 տոկոս աճ է գրանցվել։ Ընդ որում, 2022-ի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանումն աճել է 36.3 տոկոսով, իսկ ներմուծումը` 48.7 տոկոսով։ Հունվար-հունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմել է 468.24, իսկ հունիսի միջին փոխարժեքը տատանվում էր միջինում 407-408 դրամի սահմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Ամենաշատ