News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ եթե Հայաստանը ինչ-որ բան է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբից, ապա այս լարված իրավիճակում պետք է նախաձեռնի եւ Մինսկի խմբի համանախագահներին հրավիրի Երեւան:  «Մինսկի խմբի համանախագահող պետությունների հարաբերությունները լարված են, համանախագահող պետությունները փորձում են միմյանց մեղադրել, թե ինչու չի շարունակվում Մինսկի խմբի գործունեությունը: Ամենակարեւոր հարցը չենք կարողանում ստանալ՝ ինչ է ուզում Մինսկի խմբից Հայաստանի իշխանությունը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը:

Միջազգայնագետի կարծիքով՝ Ադրբեջանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը. «Ինչպիսի համանախագահ պետք է ունենա Մինսկի խումբը, գլոբալ առումով Ալիեւը չի որոշելու: Եթե այսօր լարված են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, դա չի նշանակում, որ վաղն այդ հարաբերությունները չեն ուղղվելու: Այստեղ կարեւոր է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն երեկ նոր համանախագահ նշանակեց: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ Մինսկի խումբը ամենահարմար ձեւաչափն է կոնֆլիկտի կարգավորման համար, ինչին Հայաստանից ադեկվատ պատասխան չի հնչում»:

Սարգսյանը ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի կան նաեւ ոչ ֆորմալ ձեւաչափեր ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման գործում. «Բրյուսելյան ձեւաչափը ենթադրում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպում են եւ քննարկում են խնդրի կարգավորումը, իսկ Մոսկվայում երբ հանդիպում են, քննարկում են նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը: Խնդրի կարգավորմամբ զբաղվում է Բրյուսելը, ասելով Բրյուսել՝ պետք է հասկանանք նաեւ ԱՄՆ, Ֆրանսիա՝ որպես Մինսկի խմբի համանախագահող պետություններ, իսկ մյուս կողմը Ռուսաստանն է: Մոսկվային ասում են՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է քո գլխավորությամբ, դու էլ այս գործընթացը մինչեւ վերջ տար»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ