News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արզական գյուղի տներից մեկում այսօր՝ օգոստոսի 27-ին, սպանված Սեդա Պետրոսյանը երկու մանկահասակ երեխաների մայր էր:  NEWS.am-ի հետ զրույցում Արզականի  բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արմենուհի Բաբաջանյանը պատմեց, որ Սեդա Պետրոսյանը երկու աղջիկ ուներ, որոնցից մեկը մանկապարտեզ էր հաճախում, իսկ մյուսը նոր պետք է հաճախեր:

«Գյուղը շոկի մեջ է: Մի քանի օր առաջ Սեդան փոքրիկ աղջկա հետ եկել էր այստեղ, թղթերն էին պատրաստում, որ երեխան հաճախի մանկապարտեզ: Միշտ ամուսինն էլ, ինքն էլ այստեղ գալիս-գնում էին: Երբեք չենք լսել, որ իրենք վիճող ընտանիք լինեին, վատ բան իրենցից չենք լսել: Ողբերգության մասին առավոտյան ենք իմացել: Թե ինչ է եղել պատճառը, ոչ ոք չգիտի»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 27-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ «պարանոցի և որովայնի բազմակի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց «աջ նախաբազկի վերին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն Արզական գյուղի բնակիչ՝ 57-ամյա Ավետիք Ա-ն է և 53-ամյա Անահիտ Ա-ն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մ-ն մտել է վիրավորների ննջասենյակ և անհայտ պատճառներով ծեծի ենթարկել Ավետիք Ա-ին և Անահիտ Ա-ին, դանակով հարվածել աջ արմնկային հատվածին, ապա դանակի մի քանի հարվածներ հասցրել Ավետիք Ա-ի մարմնի տարբեր մասերին։ Ոստիկաններն այցելել են Զորիկ Մ.–ի տուն, որտեղ ննջասենյակի մահճակալի վրա հայտնաբերվել է պարանոցը մասամբ կտրած կնոջ դի։

Դեպքի փաստով սպանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ