News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու ինչ-որ մեկի փորձերը կեղծավոր եւ ամոթալի քայլ են, օկուպացված Շուշիում կայացած համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւը, գրում է haqqin.az-ը։

Հաջիեւի խոսքով՝ այն երկրները, որոնք իրականացրել են Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը, «պետք է ամաչեն միջազգային հանրության առջեւ»։

«Որովհետեւ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Անվտանգության խորհրդի որոշումների հիման վրա այս պետություններին միջազգային հանրության կողմից տրվել է մանդատ՝ այս անարդարությունը վերացնելու, օկուպացիան եւ ագրեսիան դադարեցնելու համար։ Բայց ոչ մի թիզ ադրբեջանական հող չի ազատագրվել օկուպացիայից, Ադրբեջանի ոչ մի քաղաքացի չի վերադարձել իր հողը։ 30 տարվա անհաջող գործունեությունից հետո ինչ-որ մեկին Մինսկի խմբի համանախագահ նշանակելը պարզապես ամոթալի քայլ է»,- ասել է Հաջիեւը։

Հիքմեթ Հաջիեւը նաեւ նշել է, որ ներկայումս Շուշիում են ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից. «Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի երկրների ներկայացուցիչներ... Մեր դիվանագետ ընկերներն ու գործընկերները չեն կարող թաքցնել իրենց զարմանքը Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնման աշխատանքների վերաբերյալ»:

«Բայց կա երկու երկիր, որոնք չեն մասնակցում այս միջոցառմանը, դրանք են ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։ Նրանց բացակայության պատճառը հասկանալ չենք կարող... Հետագայում նրանց այլեւս չենք հրավիրի... Նրանց բացակայությունը, Մինսկի խմբի վերականգնման եւ վերակենդանացման մասին հայտարարությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչ առաքելություն են իրականացրել 30-ամյա բանակցային գործընթացի շրջանակներում։ Հասկանալի չէ՝ նրանք չեն կարող ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությո՞ւնը, թե՞ Շուշի քաղաքի վերակառուցման ու վերականգնման աշխատանքները։ Առաջին հերթին նրանք պետք է պատասխան տան ադրբեջանցի ժողովրդին։ Եթե իրենք իրենց համարում են Ադրբեջանին բարեկամ երկրներ, ապա պետք է իմանան, որ Շուշին ադրբեջանական ժողովրդի սիրտն է, քաղաք, որը Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու սրտում է։ Այն փաստը, որ նրանք այստեղ չեն եկել, եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե 30 տարվա բանակցությունների ընթացքում ինչ նպատակներ են ունեցել ու ինչ շահագրգռվածություն են ունեցել»,- ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ