News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավտոմեքենան, որն օգտագործել է Ուելսի արքայադուստր Դիանան, աճուրդում վաճառվել է 650 000 ֆունտ սթեռլինգով, գրում է PA MEDIA-ն։

Սեւ Ford Escort RS Turbo-ն, որը Դիանան վարել է 1985 թվականի օգոստոսի 23-ից մինչեւ 1988 թվականի մայիսի 1-ը, Silverstone Auctions-ում վաճառվել է բրիտանացի գնորդին:

Նախկինում RS Turbo Series 1-ով Դիանային լուսանկարել էին Չելսիի բուտիկների եւ Քինսինգթոնի ռեստորանների մոտ:

Նա նախընտրում էր վարել սեփական մեքենան, իսկ ուղեւորի նստարանին նստած էր լինում Թագավորական ընտանիքի պաշտպանության թիմի (SO14) անդամը:

Մեքենան համարվում է հազվագյուտ, քանի որ այն առաջին եւ միակ սեւ RS Turbo Series 1-ն է:

Ford-ի հատուկ ավտոարտադրման բաժնին հանձնարարվել էր առաքել մեքենան, եւ այն հագեցած էր ռադիատորի սովորական հինգ անցքերով ցանցով:

Անվտանգության աշխատակցի համար տեղադրվել էր նաեւ հետեւի դիտման լրացուցիչ հայելի, խցիկում ռադիո կար, ընդ որում՝ մալուխը դեռ տեսանելի էր:

2021 թվականի հունիսին Դիանայի կողմից օգտագործված մյուս Ford Escort-ն աճուրդում վաճառվել է 52 000 ֆունտ սթեռլինգով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ