News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ գիտնականները հայտարարել են մոտակա «գերերկրի» հայտնաբերման մասին, որը կարող է պոտենցիալ բնակելի լինել՝ անվանելով այն «ջրային աշխարհ», հայտնում է CBS News-ը:

Մոնրեալի համալսարանի ղեկավարած թիմը օգտագործել է NASA-ի Transiting Exoplanet Survey Satellite-ի (TESS) դիտարկումները, ինչպես նաեւ գետնի վրա գտնվող աստղադիտակները, որպեսզի հայտնաբերի էկզոմոլորակ, որը նկարագրված է որպես պոտենցիալ քարքարոտ, ինչպես Երկիրը, բայց ավելի մեծ: TOI-1452 b անունը ստացած էկզոմոլարակը պտտվում է կարմիր թզուկ աստղի շուրջը, որը գտնվում է մեր մոլորակից մոտ 100 լուսային տարի հեռավորության վրա, որը, ըստ գիտնականների, «բավական մոտ է»:

Գիտնականները վաղուց ենթադրում էին այլ օվկիանոս-մոլորակների գոյության մասին, սակայն դա հաստատելը դժվար էր: TOI-1452 b-ը մոտ 70 տոկոսով ավելի մեծ է, քան Երկիրը եւ մոտ հինգ անգամ ավելի զանգվածային, ինչը լիովին համապատասխանում է շատ խորը օվկիանոսի առկայությանը, սակայն հաստատելու համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ:

ՆԱՍԱ-ում ասում են, որ մոլորակը կարող է լինել նաեւ հսկայական ժայռ՝ ոչ մեծ մթնոլորտով կամ առանց մթնոլորտի, կամ նույնիսկ ժայռոտ մոլորակ՝ ջրածնից կամ հելիումից բաղկացած մթնոլորտով:

Չնայած մոտակա ուղեծրին՝ այն գտնվում է «բնակելի գոտում», ինչը նշանակում է, որ նրա մակերեսին կարող է ջուր լինել։

Եթե հաստատվի, որ «իր տեսակով այս եզակի» էկզոմոլորակը ջրային աշխարհ է, ապա նրա օվկիանոսը զգալիորեն ավելի խորը կլինի երկրայինից: Չնայած մեր մոլորակի 70 տոկոսը ջուր է, օվկիանոսները կազմում են մոլորակի զանգվածի 1 տոկոսից պակասը, մինչդեռ TOI -1452 b-ի վրա ջուրը կարող է կազմել նրա զանգվածի մինչեւ 30 տոկոսը՝ համաձայն մեկ մոդելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ