News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Dongfeng կոնցեռնը M-Terrain էլեկտրական սուպերամենագնաց մեքենան ներկայացվել է Չինաստանի Չենդու քաղաքում տեղի ունեցած ավտոսրահում։ Մեքենայի արտադրությունը կսկսվի հաջորդ տարի, իսկ այն վաճառքի կհանվի Mengshi ապրանքանիշի ներքո, գրում է Motor-ը:

Բնութագրերը տպավորիչ են. մեքենան ունի 1088 ձիաուժ հզորությամբ չորս շարժիչով էլեկտրակայան, երրորդ մակարդակի ինքնագնաց համակարգ(ավտոպիլոտ) եւ լիովին կառավարվող շասսի։

Չենդուում Dongfeng կոնցեռնը ներկայացրել է միանգամից երկու էլեկտրական նախատիպ՝ հինգդռնանի 5,2 մետրանոց M-Terrain ամենագնացը եւ դրա կուպեի նմանակը՝ M-Terrain S-ը:

Տեխնոլոգիայի առումով երկու ամենագնաց մեքենաները նույնական են. հիմքը սքեյթբորդի պլատֆորմն է, չորս շարժիչով էլեկտրակայան, իսկ շասսին միասնական է։

Mengshi M-Terrain-ի այլ առանձնահատկություններից են կիսաինքնավար վարորդական համակարգը, որը հիմնված է երկդիտակ տեսախցիկի, ինֆրակարմիր գիշերային տեսողության տեսախցիկի, չորս անկյունային եւ մեկ առջաջնային ռադարի, ինչպես նաեւ լիովին կառավարվող շասսիի վրա:

Dongfeng-ի էլեկտրական ամենագնացը թողարկվելու է հաջորդ տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ