News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմեն քաղաքում գտնվող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերանորոգվի, գրում է Ermenihaber-ը։ Հարցի շուրջ խոսել է Մենեմենի քաղաքապետի պաշտնակատար Այդըն Փեհլիվանը, որի խոսքով` եկեղեցին վերանորոգվելու և օգտագործվելու է որպես «Մշակույթի ու գիտության կենտրոն»:

Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի  հետևանքով տարիների ընթացքում եկեղեցին կոցրել է նախկին տեսքը:

«Անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո մենք մրցույթ հայտարարեցինք: Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո նախատեսում ենք այն ծառայեցնել  մեր ժողովրդին՝ որպես արվեստի ու գիտության կենտրոն», - ասել է քաղաքապետի պաշտոնակատարը:

Նշենք, որ Մենեմենի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին լքվելուց հետո թուրքերի կողմից որոշ ժամանակով օգտագործվել է որպես զինվորական պահեստ, ապա՝ ախոռ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Դիարբեքիրում պատրաստվում են վերականգնել 500-ամյա Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին (ֆոտո)
եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին...
Զեկույց 2021. Հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայում ոչնչացման սպառնալիքի տակ է
Stockholm center for freedom-ի զեկույցը Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների խախտումների մասին է...
Ամենաշատ