News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում էլեկտրոնիկայի ամենամեծ՝ «Հուացյանբեյ» շուկան, որը գտնվում է չինական Շենչժեն քաղաքում (Գուանդունի հարավային նահանգ), փակել են չորս օրով՝ քովիդի տեղային բռնկման պատճառով։ Այս մասին նշվել է Ֆության քաղաքային շրջանի COVID-19-ի դեմ պայքարի շտաբի՝ երկուշաբթի հրապարակված հաղորդագրությունում։

Էլեկտրոնիկա վաճառող բոլոր խանութների աշխատակիցներին կարգադրվել է մինչեւ սեպտեմբերի 1-ն անցնել աշխատանքի տնային ռեժիմի։ Արդյունքում՝ փակվել է խոշոր առեւտրային կենտրոնների մի ամբողջ շարք, որոնք գտնվում են այդ թաղամասում։ Տեղի ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ խանութները կշարունակեն պատվերներ ընդունել, բայց առաքման հարցում առայժմ պարզություն չկա։

«Հուացյանբեյ» շուկան առեւտրային թաղամաս է՝ տասնյակ խոշոր կենտրոններով, որտեղ վաճառվում է տարատեսակ էլեկտրոնիկա Ֆության կենտրոնական շրջանի հետիոտն փողոցում։ Այն մեծ հեղինակություն է վայելում ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ ամբողջ աշխարհի, այդ թվում՝ ռուսաստանցի գնորդների շրջանում։ Այստեղ կարելի է ձեռք բերել տարբեր գաջեթներ կամ այլ էլեկտրոնային սարքավորումներ՝ ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ։ Էլեկտրոնիկայի շատ վաճառողներ ամբողջ աշխարհում հենց այս շուկայում են գտնում մատակարարներ Չինաստանից։

Տեղի կառավարությունը մասնակի այս լոքդաունին դիմել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել են քովիդով վարակման մի քանի դեպքեր Ֆության եւ Լոհու քաղաքային շրջաններում։ Այս շրջանների վեց փողոցների բոլոր բնակիչների համար իշխանությունները չորս օրով ընտանեկան կարանտին են սահմանել։ Դադարեցվել են նաեւ մետրոյի աշխատանքը եւ գործարար ակտիվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ