News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը


«Սուրմալու» առեւտրի կենտրոնում, քննչական գործողությունների ավարտով պայմանավորված, Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօրվանից արդեն տարածքում հերթապահություն չի իրականացնում։

Հիշեցնենք, որ  առեւտրի կենտրոնում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 16 զոհ կա, եւս մեկ քաղաքացի համարվում է անհետ կորած։ Օգոստոսի 24–ից, շտաբի որոշմամբ, դադարեցվել էին որոնողական աշխատանքները, անհետ կորած քաղաքացու մարմինը կամ էլ մասունքները հայտնաբերվել չէր հաջողվել։ 

Ոստիկաններն ու ԱԻՆ–ը,  սակայն, շարունակում էին հերթապահություն իրականացնել պայթյունի վայրում,  շենքի տարածք մուտքն արգելված է։

Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարար ությունն իրենից պահանջվող  գործառույթներն ավարտել է շենքի տարածքում։ Թեեւ ԱԻՆ–ը փլատակները մաքրել է,  սակայն, պայթած շենքի տարածքում աղբի մաքրումը, ըստ Հայկ Կոստանյանի՝ նախարարության տիրույթում չէ, դրա մաքրմամբ պետք է զբաղվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրինությունը։

Շենքի ապամոնտաժումը եւս առեւտրի կենտրոնի տնօրինության իրավասությունների տիրույթում է, ԱԻՆ–ն այդ հարցում միայն խորհրդատվություն կարող է տալ։ Հայկ Կոստանյանը բացառել է, որ տարածքի մաքրման ժամանակ հնարավոր է գտնվեն անհետ կորած քաղաքացու մասունքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ