News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը ապաքինվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո եւ շուտով Դելավերից կվերադառնա Վաշինգտոն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղար Էլիզաբեթ Ալեքսանդերին։

Առաջին տիկնոջ հանձնած թեստի արդյունքը բացասական է, նա Վաշինգտոն կվերադառնա երեքշաբթի՝ օգոստոսի 30-ին։

Օգոստոսի 15-ին Ջիլ Բայդենի թեստն առաջին անգամ դրական էր, ինչից հետո նա ինքնամեկուսացվեց։ Օգոստոսի 21-ի թեստերի արդյունքները բացասական էին, սակայն օգոստոսի 24-ին հաղորդվել էր, որ առաջին տիկնոջ հանձնած թեստի արդյունքը կրկին դրական էր, մինչդեռ նա COVID-19-ի ախտանիշներ չունի: Նրա մամուլի ծառայության ղեկավար Քելսի Դոնոգյուն պարզաբանել է, որ բոլոր մարդիկ, ովքեր շփվել են առաջին տիկնոջ հետ, տեղեկացվել են թեստի արդյունքների մասին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիվանդացել էր  հուլիսի 21-ին եւ ընդունել էր Paxlovid դեղամիջոցի հնգօրյա կուրսը, որից հետո անալիզը ցույց էր տվել, որ նա ապաքինվել է։ Հուլիսի 27-ին նա վերադարձել էր լրիվ դրույքով աշխատանքի։ Սակայն հուլիսի 30-ին ամերիկացի առաջնորդը կրկին դրական արդյունքով թեստ էր հանձնել, ինչը բժիշկները բացատրել էին «ռիկոշետի» տեսությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ