News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեր պահանջը նույնն է, ինչ 4 ամիս առաջ՝ ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանի տխրչահռչակ հայտարարությունից հետ, առ այն, որ մենք կարող էինք  ունենալ նույն վիճակն առանց զոհերի, մենք բողոք ներկայացրինք դատախազություն միտումնավոր սպանդի կազմակերպման վերաբերյալ՝ պահանջելով անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, Գլխավոր դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:

«Այսօր մենք այստեղ ենք նույն պահանջով: Բոլորս գիտենք, որ Արթուր Դավթյանի ժամկետը լրանում է մոտ օրերս եւ մենք ուզում ենք նրան ընդամենը վերջին շանս տալ՝ փրկելու իր ու իր ընտանիքի պատիվը, որպեսզի դավաճանի խարանը մեկընդմիշտ չգրվի նրա եւ նրա սերունդների ճակատին: Նա վերջապես կայացնի այդ կարեւոր որոշումը եւ դրանով կասեցնի մեր պետության շարունակական կազմաքանդումը:Նա այդ որոշումը կարող էր կայացնել դեռեւս 4 ամիս առաջ, ցավոք դա տեղի չի ունեցել»,-ասաց նա:

Հարցին, թե Արթուր Դավթյանը կունենա՞ նման քաղաքական ու իրավական համարձակություն՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշում կայացնելով, Նաիրա մելիքյանը պատասխանեց. «Քաղաքականը չգիտեմ, բայց իրավական ռումով նա բոլոր հիմքերն ունի: Քաղաքական կամքը չգիտեմ, բայց ՀՀ քաղաքացու կամք, մարդու կամք, որն  ավելի շատ սիրում է իր հայրենիքը, քան Փաշինյանին, մարդու կամք, որը հասկանում է, որ որեւէ իշխանություն հավերժ չէ եւ դրանից հետո իրեն ինչ է սպասվում: Ես ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել ղեկավարների համար, որ եթե դուք կարծում եք, որ հեռանալու եք պաշտոնից եւ ազատվելու եք պատասխանատվությունից, ապա դուք սխալվում եք»:

Անդրադառնալով նրան, որ ժամեր առաջ ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, եւ արդյոք դրանով չեն փորձում հանգստացնել էմոցիաները, որ չպահանջվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա ասաց. «Ես չեմ կարող ասել, որ սա միտված էր հերթական անգամ վախեցնելու հանրությանը, ուշադրությունը շեղելու, որովհետեւ  այստեղ տարբեր գործոններ կարող են լինել: Մենք գիտենք այս իշխանության ձեռագիրը, նաեւ լռեցնելու այն մարդկանց, որոնք պատրաստ են խոսել, կանգնել հայրենիքի համար: Սա միտված է նրան, որ մեր ժողովրդին թմբիրի, վախի մթնոլորտի մեջ պահելով շարունակեն իրենց իշխաբնազավթումը եւ շարունակեն հանձնել մեր երկիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ