News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վահագն Վերմիշյանի նկատմամբ հետապնդումը բացառապես քաղաքական դրդապատճառ ունի, նա հետապնդվում է կառավարությունում ազատ կամարտահայտման, վարչապետի հետ երկխոսության, տարբեր ոլորտներում վարչապետի ու կառավարության սխալները մատնանշելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Վերմիշյանը Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում քննադատել էր կառավարության քաղաքականությունը քաղաքաշինության ոլորտում։

«Փաշինյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նա կասկածի տակ է առել հայ-թուրքական սահմանին կարգո կամ անցակետ կառուցելու նպատակահարմարությունը՝ փորձելով հասկանալ, թե ինչ խնդիր է դա լուծում, արդյոք ազատ առեւտրի գոտի է գործելու։ Նա 2018 թվականին չի մասնակցել իշխանափոխության գործընթացին, ներգրավված չի եղել կոռուպցիոն սխեմաների մեջ։ Այս ամենը նրան չի ներվել եւ հետապնդման պատճառ է դարձել։ Իշխանությունները սպառել են բոլոր քրեադատավարական գործիքները՝ Վերմիշյանին անազատության մեջ պահելու համար»,- նշել է Կոչուբաեւը։

Մխիթար Պապոյանին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակվելով, նրա կարծիքով, որոշ փոփոխություններ են նկատվում։

«Այս անգամ գործն ուղարկվել է դատավոր Արսեն Նիկողոսյանին։ Սա վկայում է այն մասին, որ արդար դատավարություն կարելի է ակնկալել։ Նիկողոսյանն իրեն դրսեւորում է որպես անկախ դատավոր, եւ ակնկալիքներ կան, որ սեպտեմբերի 5-ին որոշումը կհրապարակվի, եւ պատանդ պահվող Վերմիշյանը ազատ կարձակվի։ Վերջին նիստը տեղի է ունեցել հուլիսին, որից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեկնել է արձակուրդ։ Այս ամենի հետեւանքով Վերմիշյանը 2-3 ամիս գտնվում է անազատության մեջ։ Ըստ էության, դատավոր Մարտիրոսյանը բռնի ուժով, առանց դատավարության շարունակում է կալանքի տակ պահել Վերմիշյանին, իսկ մեղադրանքն ամբողջությամբ բամբասանքների վրա է հիմնված եղել»,- ընդգծեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Վերմիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-թուրքական սահմանի բացման նպատակով տեխնիկական հարցերի քննարկումները շարունակվելու են. «Ազատություն» ռադիոկայան
Որ սահմանին հանդիպել են երկու երկրների ներկայացուցիչները, ո՛չ պաշտոնական Անկարան, ո՛չ էլ Երևանը առանձին…
Կարևոր է, որ կարգավիճակի շուրջ քննարկում լինի. Մակրոնը կարող է լինել անաչառ. Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ
Դեսպան Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը…
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում․ Քալըն
Նրա խոսքով՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները պարբերաբար շփվում են, քննարկում տարբեր․․․
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները…
Հայաստանի համար բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ, երբևէ վիճարկելի գաղափար չի եղել. ՀՀ նախագահ
Հայաստանն աներկբա կերպով ընտրել է խաղաղ, ժողովրդավար և մարդակենտրոն զարգացման ուղին...
Ռուբինյանը եվրոպացի գործընկերներին մանրամասներ է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից
Կողմերը կարեւորել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը, այդ թվում` Արեւելյան գործընկերության շրջանակում...
Ամենաշատ