News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չեխական Skoda ընկերությունն անցկացրել է իր նոր էլեկտրական կոնցեպտային Vision 7S քրոսովերի շնորհանդեսը, հայտնում է բրենդի մամուլի ծառայությունը։

Ընկերության տվյալներով՝ մոդելը ցուցադրում է նոր Skoda դիզայնի լեզուն, որը հիմնված է ապրանքանիշի ավանդական արժեքների վրա՝ հուսալիություն, ֆունկցիոնալություն եւ աուտենտիկություն: Նորույթն աչքի է ընկնում մեծ անվադողերով, փոքրիկ ռադիատորային վանդակաճաղով, T-աձեւ լուսարձակներով եւ լապտերներով, ինչպես նաեւ բեռնախցիկի դռան լայն սփոյլերով։ Բացի այդ, առջեւի բամպերի վրա կա մոդելի անվան մակագրությունն է։

Քրոսովերի երկարությունը 5016 մմ է, լայնությունը՝ 1940 մմ, բարձրությունը՝ 1888 մմ։ Անիվային բազան հասնում է 3075 մմ-ի։ Ճանապարհային լուսաշերտը՝ 242 մմ:
Սրահում առջեւի վահանակի վրա մեծ սենսորային էկրան է տեղադրված։ Բացի այդ, Skoda Vision 7S կոնցեպտում բացակայում է ավանդական վահանակը: Բոլոր անհրաժեշտ տվյալները կցուցադրվեն վարորդի դիմացի դիմապակու վրա։

Կոնցեպտուալ մոդելը համալրված է 89 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցով։ Լիցքավորիչի հզորությունը հասնում է 200 կՎտ-ի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում հետ են կանչում Kia Telluride-ները, որոնք կայանատեղիից գլորվում են 
Խնդիրը Kia-ն հայտնաբերել է 2022 թվականին...
AvtoVAZ-ը սկսել է Lada-ի հավաքումն Ադրբեջանում
Ինչպես պարզաբանել են ավտոարտադրողի մամուլի ծառայությունից, սա ընկերության պատմության մեջ Ադրբեջանում Lada-ի արտադրության առաջին նախագիծն է...
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Ամենաշատ