News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՊԵԿ կայքից հանվել են ներկրվող ավտոմեքենաների համար սահմանված հսկիչ գները, իսկ վաղը դրանք արդեն թանկանալու են: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեցին ավտոներկրող քաղաքացիները:

«Մենք մեքենաներ ունենք դրսում, կանխավճարները թողել ենք, որ մեքենան Վրաստանում սարքեն, բերենք, հիմա ինչի՞ եք բարձրացնում գները: Մենք մեր փողով ենք աշխատում, բայց մարդիկ կան, որ փող չունեն, տունն են գրավ դրել, էստեղից-էնտեղից փող է պարտքով վերցրել, որ մի երկու կոպեկ փող աշխատի: Հիմա այդ մարդիկ տուժելու են:

Հիմա ես վրացի նորոգողների մոտ կանխավճար եմ թողել, որ մեքենան սարքեն, գնամ բերեմ: Հիմա եթե ասեմ, որ էստեղ թանկացնում են, նա էլ կասի՝ կներես, ես մեքենան այլ մարդու կծախեմ, կանխավճարն էլ կկորի:

Հիմա մաքսատան պետը նստած որոշում է, թե ինչքան լինի հսկիչ գինը: Այդ ինչպես է որոշում, որ 17 հազարանոց հսկիչ գինը դարձնում է 24 հազար, այդ ո՞ր կայքից են իրենք օգտվում»,-ասաց ավտոներկրողներից մեկը:

Մեկ ուրիշն էլ նշեց. «Էս մի շրջանն է, որ ռուսները գալիս են, Ղազախստանից էլ մարդ չի կարողանում գալ: Հիմա որ մաքսային գինը բարձրացնեն, ռուսներն էլ էլ չեն գա: Ասում են՝ արդեն մաքսազերծումը մեզ մոտ ու ձեզ մոտ նույնն է, էլ ինչու եմ գալիս Հայաստանից առնեմ: Ես գնացել եմ Գյումրի, ազատ հյուրանոց չկա, համարը 30-35 հազար է դարձել ու այդ բոլորը մեր հաշվին է, ավտոյի գործ անողների հաշվին: Ռուսները գալիս են, տուրիստները գալիս են, մեր հայրենակիցները ՌԴ-ից գալիս են, մեքենաները առնում են, հանգստանում են, պետությանը փող են տալիս: Հիմա այդ ամենը չի լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ