News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է, որ դատախազությունը «Սուրմալու»-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Գրառման մեջ ասվում է․

«Ինչպես արդեն դատախազությունը հայտնել է, «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հսկող դատախազը 4 անձի նկատմամբ (2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը) հարուցել է հանրային քրեական հետապնդում:

Նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, և վարույթն իրականացնող մարմնի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդությունններ են ներկայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ:

Դատարանի որոշումներով բավարարվել էին նշված 4 անձանցից 3-ի՝ տնտեսվարողների նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունները, իսկ առևտրի կենտրոնի փոխտնօրենի մասով՝ մերժվել:

Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է վերջինիս վերաբերյալ դատարանի ամբողջական որոշումը, ուսումնասիրվել պատճառաբանական մասը: Դատական ակտի անհիմն լինելու հանգամանքով պայմանավորված՝ այսօր դրա դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Քրեական վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է: Դատախազական հետևողական հսկողության ներքո ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ (այդ թվում նախաքննական մարմնին կոնկրետ ուղղություններով կոնկրետ վարույթային և ապացուցողական գործողություններ կատարելու վերաբերյալ գրավոր ցուցումներով), կատարված ողբերգական դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հրդեհի և պայթյունի առաջացման պատճառները լիարժեք բացահայտելու ուղղությամբ:

Նաև` հանցագործությունների կատարման պատճառները, նպաստած պայմանները վերացնելու, նմանատիպ այլ օբյեկտներում հակահրդեհային, անվտանգության կանոնների հնարավոր խախտումների առկայությունը պարզելու, այդպիսիք արձանագրելու դեպքում դրանք վերացնելուն ուղղված գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով դատախազությունից համապատասխան միջնորդագրեր են ուղարկվում պատկան մարմիններին»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ