«Արցախի անկախության օրը, վաղը՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 19:30-ին ես կլինեմ Ֆրանսիայի հրապարակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Նա նաեւ հավելել է. «Եկեք մեր մասնակցությամբ հաստատենք, որ Արցախի անկախությունը արժեք է՝ կերտված հազարավոր զոհերի արյունով»։