News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հուղարկավորությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանատանը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Գերեզմանատանը Գորբաչովի դիով դագաղը պատվո պահակախմբի կողմից տեղափոխվեց պատվանդանի վրա, քահանան կատարեց հանգուցյալի հոգեհանգստյան արարողությունը: Այնուհետեւ դագաղը տեղափոխվեց թաղման վայր, որտեղ թաղված է նաեւ ԽՍՀՄ նախկին նախագահի կինը՝ Ռաիսա Գորբաչովան։ Դագաղը գերեզման իջեցվեց ՌԴ օրհներգի հնչյունների եւ հրացանների կրակոցների ներքո։ Հուղարկավորությունն ավարտվեց պատվո պահակախմբի հանդիսավոր երթով՝ Սոլովյով-Սեդոյի «Զինվորը քայլում էր» երգից երաժշտության ներքո։

Ավելի վաղ Մոսկվայում տեղի էր ունեցել Գորբաչովին հրաժեշտի արարողությունը, քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը Միությունների տան Սյունասրահում տեւել էր չորս ժամ։

Միխայիլ Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ին 92 տարեկանում՝ տեւական հիվանդությունից հետո։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ